Հետևեք մեզ

Մեր պատմությունը

 

«ԱՅԼԿԵՐՊ» ընկերությունը հիմնադրել են 3 հայուհիներ, վստահ լինելով, որ հաճելի ժամանցը կարող է լինել նաեւ օգտակար: Առաջին խաղի ստեղծման շարժառիթը որակյալ հայալեզու սեղանի խաղերի բացակայությունն էր, իսկ հիմքում, հայերենի գործածության խթանումը առօրյա ժամանցում:
Հեղինակները համոզված են, որ գրագետ ժամանցի միջոցով կարելի է ոչ միայն բարձրացնել մայրենիի հեղինակությունը աճող սերնդի շրջանում, այլեւ ենթագիտակցության մակարդակով նրանց մասնակից դարձնել հայերենի պահպանման, կիրառման ու տարածման գործում:
Ներկայումս ընկերությունն արտադրում է ոչ միայն ինտելեկտուալ խաղեր տարբեր տարիքային խմբերի համար, այլեւ մանկական զարգացնող այլ պարագաներ, հուշանվերներ եւ այլն:
Ընկերության գործունեության կարեւոր նախապայմաններից է գրագիտությունը եւ հեղինակային իրավունքների պահպանումը:
Յուրաքանչյուր արտադրանք, գաղափարից մինչեւ շոշափելի արդյունք, մի ամբողջ ստեղծարար շրջապտույտ է հաղթահարում, որտեղ կարեւորվում են նույնիսկ մանրուքները:
Այլ կերպ ասած, ԱՅԼ արտադրանքի այցեքարտը հեղինակների բծախնդիր մոտեցումն է եւ սերը սեփական աշխատանքի նկատմամբ:

Այլ փաստեր

Ընկերությունը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 21-ին:

Մինչ օրս թողարկվել է 18 անուն խաղ ու այլ ատադրանք:

  • «Այլ կերպ». սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ
  • «Մի շնչով ». սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ
  • «Այլկերպիկ». սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ
  • «Այլ կերպ հավելված 1». թիմային ինտելեկտուալ խաղ
  • «Զիլ Զառ». սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ
  • «Գտնելուկ». խաղ, բոլորի համար
  • «Թիվ թվոց». մաթեմատիկական խաղ, բոլորի համար
  • «Այլգորգ». հայերեն այբուբենով ռետինե փազլ-խաղագորգ
  • «Փոքրիկի առաջին ամիսները» կպչուն պիտակներ
  • «Տոնում են երեխաները» կպչուն պիտակների հավաքածու
  • «Իրավունքն ԱՅԼ ԿԵՐՊ» թեմատիկ հավելված
  • «Բժշկությունն ԱՅԼ ԿԵՐՊ» թեմատիկ հավելված
  • «Սպորտն ԱՅԼ ԿԵՐՊ» թեմատիկ հավելված
  • «Այլ տոնածառ»
  • «Ատամհատիկ» հավաքածու
  • «Հոպ-հոպ նապո»․ խաղում են ամենափոքրերը
  • «Չոփ-չոփ»․ լողացող տառեր ու թվեր
  • «Այլ փաթեթավորում»

Մրցանակների մասին`

2017 թվականին ԱՅԼԿԵՐՊ-ը ճանաչվել է «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ» (ՀՀ վարչապետի 2017 թվականի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխություն)

Որակավորման մասին`

Հայերեն եւ ուսուցողական արտադրանքի բովանդակությունը երաշխավորված է ԿԳՆ Լեզվի պետական տեսչության կողմից:
Հայերեն եւ ուսուցողական ողջ արտադրատեսակը ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից որակվել է որպես հայերեիի իմացությունը խթանող օժանդակ նյութ:


Բոլոր արտադրատեսակները պատրաստվում են բարձրորակ հումքից։ Մանկական տեսականին ստեղծվում է հաշվի առնելով երեխաների անվտանգությունը։ Բոլոր արտադրատեսակներն ունեն որակավորման սերտիֆիկատ։