Հետևեք մեզ

Օգտագործման պայմաններ

Ընդհանուր դրույթներ ու օգտագործման պայմաններ

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ aylkerp.am ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
Օգտվելով այս կայքից, դուք հավաստում եք /ստորագրում եք ձեր համաձայնությունը սույն Դրույթների ու պայմանների հետ: Կայքի սեփականատեր հանդիսացող ԱՅԼԿԵՐՊ ընկերությունը ցանկացած պահի կարող է փոփոխել այս Դրույթներն ու պայմանները։

 

ԳՐԱՆՑՈՒՄ

Կայքում հաշիվ բացելիս ու գրանցվելիս անհրաժեշտ է տրամադրել ամբողջական և հավաստի տվյալներ:
Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար, անկախ նրանից՝ դրանք կատարվել են Ձեր թույլտվությամբ, թե ոչ: Օգտատերը պարտավորվում է գաղտնի պահել գրանցման մուտքանունը և գաղտնաբառը և չտրամադրել այն որևէ երրորդ կողմի։ Հակառակ դեպքում նա ստանձնում է ֆինանսական կորուստների և ծախսերի ռիսկերը։ Դուք պարտավորվում եք անհապաղ տեղեկացնել մեզ Ձեր հաշվի անունից կատարված բայց ձեր կողմից չարտոնված գործողության մասին:

Առաքման և վճարման պայմաններին կարող եք ծանոթանալ առաքում և վճարում բաժիններում:

 

Անձնական տվյալների հավաքագրում

Առցանց պատվեր ընդունելու համար մեզ անհրաժեշտ են որոշ անձնական տվյալները։ Դրանց հավաքագրումն ու օգտագործումը իրականացվում է մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նշված պայմանների համաձայն։

 

Կայքի պատասխանատվությունը

www.aylkerp.am կայքում պատվերի հայտ ձևակերպելով՝ Դուք ուղարկում եք մեզ ապրանք գնելու և առաքման միջոցով այն ստանալու առաջարկ։ Առաջարկի ընդունման պահին Օգտատերը ստանում է պատվերը հաստատող նամակ։ Այդ պատասխանը համարվում է Ընկերության և Ձեր միջև կնքված պայմանագիր։
Առաքման պահից սկսած, ապրանքը համարվում է Ձեր սեփականությունը և գտնվում է Ձեր տնօրինության տակ:
Ընկերությունն ազատվում է իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու պատասխանատվությունից, եթե դա պայմանավորված է Ընկերության վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:

Վերադարձի և փոխանակման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վերադարձ և փոխանակում

 

Հղումներ

www.aylkerp.am կայքի որոշ հղումներ կարող են տանել դեպի այլ կայքեր։ Մեր կայքի ադմինիստրացիան չի վերահսկում արտաքին ռեսուրսները և պատասխանատու չէ դրանց բովանդակության համար։ Այդ հղումներին սեղմելով՝ Դուք լքում եք www.aylkerp.am կայքը։

 

Հեղինակային իրավունք

Սույն կայքը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Բոլոր ապրանքային նշանները, լոգոները, ինչպես նաև տեքստային կամ գրաֆիկական նյութերը լիցենզավորված են ԱՅԼԿԵՐՊ ՍՊԸ-ի կողմից և նախատեսված է միայն ձեր անձնական, ոչ առևտրային նպատակով օգտագործման համար։ www.aylkerp.am-ը տրամադրում է կայքում զետեղված նյութերի օգտագործման սահմանափակ իրավունքներ՝ գրավոր թույլտվությամբ կամ համապատասխան հղումով։
Օգտվելով սույն կայքից Դուք համաձայնվում եք, որ կայքի բովանդակության օգտագործումը կամ թարգմանությունը համարվում է ԱՅԼԿԵՐՊ ՍՊԸ-ի մտավոր սեփականության խախտում։

 

Կասեցում

Սույն համաձայնագիրը ուժի մեջ է քանի դեռ չի կասեցվել կա’մ օգտատիրոջ կա՛մ ԱՅԼԿԵՐՊ-ի կողմից։ Դուք կարող եք կասեցնել այն ցանկցած պահի՝ այլևս չօգտվելով կայիքց, պայմանով, որ նախկինում կայքի միջոցով իրականացված բոլոր գործարքները շարունակում են մնալ սույն Համաձայնագրի առարկա։ ԱՅԼԿԵՐՊ-ը կարող է կասեցնել համաձայնագիրը ցանկացած պահի առանց զգուշացման և արգելափակել Ձեր մուտքը կայք՝ հիմք ընդունելով ցանկացած պատճառ, այդ թվում՝ Ձեր կողմից Համաձայնագրի դրույթների խախտումը կամ կեղծ տվյալների տրամադրումը։

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ՝ info@aylkerp.am

 

Ջնջել հաշիվը

Եթե ցանկանում եք ջնջել Aylkerp.am կայքում (այսուհետ՝ Կայք) ձեր հաշիվը, ապա անհրաժեշտ է մուտք գործել Կայք, այնուհետև սեղմել վերևի աջ անկյունում Օգտատիրոջ լոգոյով կոճակը, բացված մենյույում կտացնել Անձնական տվյալներ լիքի վրա:
Ձեր դիմաց հայտնվում է Անձնական տվյալներ էջը, որտեղ էջի ներքևում՝ կարմիր շրջանակի մեջ կտեսնեք "Ջնջել իմ պրոֆիլը" կոճակը։ Այն սեղմելուց և այնուհետև հաստատելուց հետո Aylkerp.am կայքում ունեցած Ձեր անձնական բոլոր տվյալները կջնջվեն։
Բայց Կայքում հնարավոր է պահպանվեն Ձեր պատվերների գրանցումները, եթե այդպիսիք ունեք։ Դրանք պահպանվում են զուտ վիճակագրության համար, սակայն ցանկության դեպքում կարող եք դիմել դրանք ջնջելու համար, ինչպես նշված է հաջորդ պարբերությունում։

Եթե չեք հիշում Ձեր մուտքային տվյալները և չեք կարող մուտք գործել Կայք, կամ ցանկանում եք Ձեր պրոֆիլից բացի հեռացնել Ձեր պատվերների մասին գրանցումները ևս, ապա անհրաժեշտ է կապ հաստատել Կայքի ադմինիստրացիայի հետ՝ օգտագործելով հեռախոսահամարը կամ էլ․ հասցեն, որը գտնվում է Կայքի ներքևի հատվածում՝ "Կապը մեզ հետ" վերնագրի տակ։ Կայքի ադմինիստրացիան Ձեր ինքնությունը ստուգելուց (հեռախոսահամարի կամ էլ․ հասցեի միջոցով) հետո կհեռացնի Ձեր անձնական տվյալները Կայքից (պատվերների մասին գրանցումները ևս, եթե այդպիսի պահանջ կա), ստուգման օրը կամ դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։


Անջատել հաշիվը Facebook-ից (եթե մուտք եք գործել Ֆեյսբուքի միջոցով) 

Կայքում Facebook-ի հաշվով օգատերերի գրանցման ժամանակ, Կայքն օգտագործում է Facebook-ում նշված Ձեր անունը և էլէկտրոնային հասցեն:
Օգտատիրոջ անձնական տվյալները օգտագործվում են միայն առաքումը կազմակերպելու համար:

Եթե ցանկանում եք Ձեր հաշիվն անջատել Facebook-ի հաշվից, ապա անհրաժեշտ է բացել Facebook կայքը, մտնել Ձեր անձնական էջը, հետո սեղմել Խմբագրել Անձնական էջ-ի (Edit profile) կողքի մենյուի երեկ կետանոց նշանը, սեղմել Profile and Tagging Settings, բացվող Ձախ մենյում սեղմել Հավելվածներ և կայքեր (Apps and websites)։ Բացված էջում կտեսնենք այն հավելվածներն ու կայքերը, որոնք կցված են Facebook-ի Ձեր հաշվին: Այդ ցանկում գտեք Aylkerp և աջ կողմում սեղմեք Հեռացել (Remove) կոճակը, այնուհետև բացվող էջում կրկին սեղմեք Հեռացնել կոճակը։

Ապագայում ցանկացած ժամանակ Դուք կարող եք կրկին մուտք գործել կայք Facebook-ի Ձեր հաշվով։