Հետևեք մեզ

Գաղտնիության քաղաքականություն

«Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է www.aylkerp.am կայքից օգտվելիս Ձեր կողմից տրամադրվող անձնական տվյալների հավաքագրումը և մշակումը։

Խնդրում ենք ժամանակ հատկացնել և կարդալ այս Քաղաքականությունը: Օգտվելով մեր կայքից՝ դուք համաձայնում եք այս քաղաքականությանը․ որևէ կետի հետ համաձայն չլինելու դեպքում, խնդրում ենք չօգտվել մեր կայքից։

 

Ի՞նչ տվյալներ են հավաքագրվում

Սույն կայքից օգտվելիս հարցվում և պահպանվում են հետևյալ անձնական տվյալները՝

  • Էլեկտրոնային փոստի հասցե, անուն,ազգանուն, հեռախոսի համար(ներ)
  • Բանկային ռեկվիզիտներ, եթե վճարումը իրականացվել է բանկային փոխանցման միջոցով։ Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալի, քանի որ առցանց վճարումներն իրականացվում են բացառապես ArCa և PayPal վճարային համակարգերի միջոցով:
  • Ձեր կատարած գնումների պատմությունը նախընտրած ապրանքների ցանկը և այլն։
  • Առաքման հասցե(ները), առաքման համար տրամադրված լրացուցիչ տեղեկություն։
  • Նամակագրությունը մեզ հետ (ներառյալ չաթը և էլեկտրոնային փոստի նամակները)


Ի՞նչ նպատակով են օգտագործում տրամադրված անձնական տվյալները

Անձնական տվյալների հավաքագրման հիմնական նպատակը հաճախորդներին ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություն մատուցելն է։ Օգտվելով մեր կայքից Դուք համաձայնվում եք, որ մենք օգտագործենք ձեր անձնական տվյալները հետևյալ դեպքերում՝

  • Ձևակերպված պատվերների պատշաճ կատարում։
  • Որոշ դեպքերում հեռախոսահամարի կամ էլ․փոստի օգտագործում՝ հավելյալ տեղեկության ճշտման կամ հաղորդման համար։
  • Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող կամ հետադարձ նամակներ և այլն։
  • Տեխնիկական հաղորդագրություններ, թարմացումներ, անվտանգության ծանուցումներ և անհրաժեշտ այլ աջակցություն։
  • Պատասխանել ձեր մեկնաբանություններին, հարցերին և հարցումներին և տրամադրել հաճախորդների պատշաճ սպասարկում։
  • Տրամադրվող ծառայությունների որակի չափում և բարելավում, կայքի աշխատանքի գնահատում և վերլուծում։


Կայքին տրամադրված ձեր տվյալները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող փոխանցվել որևէ երրորդ կողմի:

Եթե սույն Քաղաքականության վերաբերյալ հարցեր ունեք, խնդրում ենք կապվել մեզ հետ՝

info@aylkerp.am
+374 77 939496