Հետևեք մեզ

Սեղանի թիմային ռազմավարական խաղ «Մայրենիք»

 
Ամուր երկիր կառուցելու ռազմավարություն, 5 ենթակառուցվածք, 2 թիմ։
 
Խաղը նախատեսված է 4-10 մասնակցի համար․ յուրաքանչյուր թիմում՝ 2-5 խաղացող։
 
 
Տուփի մեջ՝
  • 1 խաղատախտակ
  • 10 խաղաքար (Յուրաքանչյուր թիմի համար՝ 5 խաղաքար)
  • 20 առաջխաղացման քարտ
  • 230 ժետոն՝ միավորների համար
  • 230 թղթադրամ՝ եկամուտի համար
  • 500 հարց-խաղաքարտ (Յուրաքանչյուր ենթակառույցի համար՝ 100 հարց)
 
Գաղափարը՝ Կառուցել ամուր պետություն
Առաքելությունը՝ Ստեղծել 5 առանցքային ենթակառուցվածք 
Գիտություն, Պաշտպանություն, Տնտեսություն, Առողջապահություն, Մշակույթ
Նպատակը՝ Խաղի ավարտին ունենալ հնարավորինս բարձր մակարդակ ապահովող ենթակառուցվածքներ և որքան հնարավոր է շատ միավորներ։
 
«Մայրենիք»-ը ստեղծվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և «Այլ կերպ» ՍՊԸ-ի համագործակցությամբ: Խաղի հիմնական նպատակն է պետականաշինության բազմաշերտ հասկացությունը հնարավորինս մատչելի մատուցելու շնորհիվ երեխաների շրջանում ձևավորել տարբեր ոլորտային գիտելիքներ, զարգացնել որոշումների կայացման պատասխանատվությունը, նախաձեռնողականությունն ու այլ առաջնորդական կարողունակություններ։