Հետևեք մեզ

Մեդիագիտակ Հանրային լրագրության ակումբի հետ

Մեդիագիտակ

Խաղ՝ մեդիագրագիտության կանոններով


Սեղանի խաղը ստեղծվել է «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը և Հանրային լրագրության ակումբը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:


Խաղի ստեղծման շարժառիթն ու նպատակը

Ժամանակակից աշխարհում մեդիագրագիտությունը գրագիտության առանցքային բաղադրիչներից է։ Մեդիայի զարգացումը, բազմազանեցումը և հասանելիությունը առաջնահերթ են դարձնում մեդիագրագիտության ուսուցումը, որի արդյունավետ ձևերից մեկը խաղերի միջոցով ուսուցումն է։


Մեծահասակների համար մեդիագրագիտության սեղանի խաղի նպատակն է խթանել մեդիագրագիտության վերաբերյալ համակարգված գիտելիքների ձեռքբերումը, հմտությունների ձևավորումը  և վարքագծի փոփոխությունը։ Խաղի հիմնական նպատակն է նպաստել մեծահասակների մեդիագրագիտության և քննադատական մտածողության զարգացմանը։


Խաղի բովանդակությունը կազմել ու մշակել են

ԱՅԼԿԵՐՊ թիմն ու Հանրային լրագրության ակումբի անդամներն ու մեդիափորձագետները։

Հարցերի մի մասը կազմելիս օգտագործվել են media.am կայքի որոշ նյութեր։


Տուփի մեջ՝

1 պտուտակ

100 խաղաքարտ՝ 4 տարբեր ձևաչափերի առաջադրանքներով.

  • 20 Թեստադարան
  • 20 Հարցերի գիտակ
  • 20 Վերնագրի դերը
  • 40 Ինֆոքարտ

6 «գրիչ»

Խաղի կանոնները մեկնաբանող գրքույկ

Ճիշտ պատասխանների գրքույկ



Ստեղծվել է 2021 թվականին:

Արտադրված է Հայաստանում:

Արտադրող՝ ԱՅԼԿԵՐՊ ՍՊԸ: