Հետևեք մեզ

Տեսունիկ խաղ «Հայկական ակնաբուժության նախագծի» հետ

ՏԵՍՈՒՆԻԿ

Թիմային ինտելեկտուալ խաղ տեսողության մասին


Ստեղծել է ԱՅԼԿԵՐՊ ընկերությունը՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և «Ալերգան» դեղագործական ընկերության համաֆինանսավորմամբ՝ նպատակ ունենալով հանրությանը տրամադրել ակնային առողջությանը վերաբերող գիտելիքներ և նպաստել ձեռքբերովի կուրության կանխարգելմանը: 

Խաղը հիմնված է «Հայկական ակնաբուժության նախագծի» կողմից ստեղծված «Տեսունիկի տեսողության խաղը» մանկական ձեռնարկի վրա։

Ի՞նչ է ՏԵՍՈՒՆԻԿԸ

Հետաքրքրաշարժ, ներգրավող և ուսուցողական թիմային խաղ, որն օգնում է պատանի  աղջիկներին և տղաներին իմանալու ամեն ինչ աչքերի մասին:

Տարիքը՝ 9+

Մասնակիցների թիվը՝ 4 և ավելի



Ներառում է՝
150 խաղաքարտ՝ տարատեսակ առաջադրանքներով,

1 փազլ,

3 խաղաքար,

1 գործվածքե դիմակ աչքերը փակելու համար,

1 խաղատախտակ՝ կարճ և երկար ուղիներով,

1 խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ:



Թողարկվել է 2019 թվականին: