Ամբողջ տեսականին / Սեղանի խաղեր / Իրավունքն ԱՅԼ ԿԵՐՊ (թեմատիկ հավելված)
֏ 3100
Խելահեղ մասնագիտական ժամանց՝ իրավաբանների համար:
Իրավունքն ԱՅԼ ԿԵՐՊ-ը ԱՅԼ ԿԵՐՊ հեղինակավոր խաղի թեմատիկ հավելվածն է՝ նախատեսված իրավունքից, իրավաբանությունից, իրավականությունից հասկացող և հայերենին տիրապետող ալկերպասերների համար:
Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բառ բացատրել թիմակիցներին այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառերի թարգմանությունն այլ լեզուներով:
Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե։
Աննկարագրելի ուրախ ժամանցից բացի, խաղը հնարավորություն է տալիս ստուգել և նույնիսկ համալրել իրավական գիտելիքների պաշարը:
Որտե՞ղ խաղալ
Հավաքույթներին, տանը, ակումբում կամ ճամփորդելիս:
Ու՞մ հետ խաղալ
Իրավունքից հասկացող ընկերների, գործընկերների, համակուրսեցիների…
Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4, առավելագույնը՝ անսահմանափակ:
Անվանումը՝ «Իրավունքն Այլ կերպ» թեմատիկ հավելված:
Կարգախոսը՝ խաղում ենք հայերեն
Համահեղինակ՝ Լեյլի Թադևոսյան
Տուփի պարունակությունը`
▪ 120 քարտ
▪ խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ
«Այլ կերպ» խաղերի ստեղծման հիմքն ու շարժառիթը անբասիր հայերենի գործածության խթանումն էր:
Խաղի բովանդակությունն առանձնակի հոգածությամբ է մշակվել: Ընտրվել են իրավունքի, պետության, օրենսդրության ու դատական համակարգի հետ առնչվող և տվյալ մասնագիտական ոլորտում գործածվող բառեր ու արտահայտություններ:
Յուրաքանչյուր քարտի վրա գրված յոթ բառերը որոշակի օրինաչափություն ունեն. ընդգրկված են պարզ և բարդ գոյականներ, բայեր, բառակապակցություններ, հատուկ անուններ, տեղանուններ:
Ստեղծվել է 2020 թվականի հունվարին:
Արտադրված է Հայաստանում
Արտադրող՝ ԱՅԼԿԵՐՊ ՍՊԸ
Բաժանվում ենք թիմերի, չինգաչունգով կամ ոտք գցելով որոշում՝ ով է սկսում խաղը: Թիմից մեկը քաշում է քարտը և փորձում իր թիմակիցներին բացատրել քարտի վրա գրված բառերը՝ այլ կերպ: Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազի ժամացույցի միջոցով: Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է:
Եթե քարտի բոլոր 7 բառերը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի հաջորդ քարտը վերցնել:
Բառերը կարող են բացատրվել տարբեր եղանակներով, օրինակ՝ օգտագործելով հոմանիշներ, հականիշներ, նկարագրել իրավիճակ և այլն:
Քանի դեռ թիմակիցները փորձում են գուշակել, բացատրողը պետք է ընթացքում շարունակի նորանոր հուշումներ տալ՝ պահպանելով խաղի կանոնները:
Բացատրելիս քարտի վրա գրված բառերի հերթականությունը պահպանելը պարտադիր չէ:
Հակառակորդ թիմից որևէ մեկը պետք է հետևի, որպեսզի բացատրողը պահպանի բոլոր կանոնները: Խախտելու դեպքում (օրինակ՝ բառարմատն օգտագործելիս կամ թարգմանությունը նշելիս) թիմը կորցնում է մեկ միավոր
Հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր:
Բացատրելու նրբությունները /կարելի է, չի կարելի/
Կարելի է՝
Չի կարելի՝
Տուփը՝ 12սմ x 8․5սմ x 2․5սմ
Քաշը՝ 150գ