Ամբողջ տեսականին / Սեղանի խաղեր / «Այլ կերպ» բարդ հավելված. սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ
֏ 3100
Խելահեղ ժամանց՝ հայերենի գիտակների համար:
Բարդ հավելվածը ԱՅԼ ԿԵՐՊ խաղի լրացուցիչ քարտերի հավաքածու է՝ համալրված հայերեն խրթին բառերով ու նոր անուններով։
Անհրաժեշտ է թիմակիցներին բացատրել քարտերի վրա գրված բառերն այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր կամ թարգմանություններ: Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազի ժամացույցի միջոցով։
Պարգևում է աննկարագրելի աշխույժ ժամանց, խթանեում հայերենի գործածությունն առօրյա ժամանցում և նպաստում հայերեն բառապաշարի զարգացմանը:
Որտե՞ղ խաղալ
Հավաքույթներին, տանը, ակումբում կամ ճամփորդելիս:
Ու՞մ հետ խաղալ
Ընկերների, գործընկերների, ընտանիքի անդամների, համադասարանցիների … Նույնիսկ կազմակերպել սերունդների միջև «ինտելեկտուալ պայքար»։
Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4, առավելագույնը՝ անսահմանափակ։
Անունն ու կարգախոսը՝ «Այլ կերպ». խաղում ենք հայերեն:
Տուփի պարունակությունը`
▪ 120 քարտ
▪ խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ
«Այլ կերպ» խաղի ստեղծման հիմքն ու շարժառիթը անբասիր հայերենի գործածության խթանումն էր:
Խաղի բովանդակությունն առանձնակի հոգածությամբ է մշակվել: Ընտրվել են մեր պատմության, մշակույթի ու կրոնի հետ առնչվող բառեր ու արտահայտություններ, ոսկեղենիկ հայերենի գեղեցիկ բառեր, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մղվում առօրյա գործածությունից կամ փոխարինվում են օտար թարգամանություններով:
Յուրաքանչյուր քարտի վրա գրված յոթ բառերը որոշակի օրինաչափություն ունեն. ընդգրկված են պարզ և բարդ գոյականներ, բայեր, բառակապակցություններ, հատուկ անուններ, տեղանուններ, ինչպես նաև մեր պատմության, մշակույթի ու կրոնի հետ առնչվող բառեր ու բառակապակցություններ:
Ստեղծվել է 2014 թվականի դեկտեմբերին:
Արտադրված է Հայաստանում
Արտադրող՝ ԱՅԼԿԵՐՊ ՍՊԸ
Բաժանվում ենք թիմերի, չինգաչունգով կամ ոտք գցելով որոշում՝ ով է սկսում խաղը: Թիմից մեկը քաշում է քարտը և փորձում իր թիմակիցներին բացատրել քարտի վրա գրված բառերը՝ այլ կերպ: Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազի ժամացույցի միջոցով: Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է:
Եթե քարտի բոլոր 7 բառերը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի հաջորդ քարտը վերցնել:
Բառերը կարող են բացատրվել տարբեր եղանակներով, օրինակ՝ օգտագործելով հոմանիշներ, հականիշներ, նկարագրել իրավիճակ և այլն:
Քանի դեռ թիմակիցները փորձում են գուշակել, բացատրողը պետք է ընթացքում շարունակի նորանոր հուշումներ տալ՝ պահպանելով խաղի կանոնները:
Բացատրելիս քարտի վրա գրված բառերի հերթականությունը պահպանելը պարտադիր չէ:
Հակառակորդ թիմից որևէ մեկը պետք է հետևի, որպեսզի բացատրողը պահպանի բոլոր կանոնները: Խախտելու դեպքում (օրինակ՝ բառարմատն օգտագործելիս կամ թարգմանությունը նշելիս) թիմը կորցնում է մեկ միավոր
Հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր:
Կարելի է.
Չի՛ կարելի.
Տուփը՝ 12սմ x 8.5սմ x 2.5սմ
Քաշը՝ 170գ
Երաշխավորված է ԿԳՆ Լեզվի պետական տեսչության կողմից:
ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից որակվել է որպես հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութ: