Ամբողջ տեսականին / Սեղանի խաղեր / «Սեր խաղ». այլ ժամանց զույգերի համար
֏ 6900
+ Անվճար առաքում Հայաստանի տարածքում
Խաղային տրամադրություն՝ կիսալուրջ զրույցների և համարձակ քայլերի համար։
Հարցեր և առաջադրանքներ, որոնք կզվարճացնեն, կմտերմացնեն և կթեժացնեն կրքերը։
Նախատեսված է հարաբերությունների ցանկացած փուլում գտնվող զույգերի համար:
Տուփի մեջ
1 պտուտակ
3 տեսակի քարտեր՝
Խաղի գաղափարը
Պատասխանել հարցերին և կատարել առաջադրանքները՝ ստանալով միավորները։ Հաղթում է շատ միավորներ ունեցող մասնակիցը։ Իսկ պարտվողը իրականություն է դարձնում/կազմակերպում է պատահականության սկզբունքով ընտրված ժամադրություններից մեկը։
Խաղի նպատակը
Զվարճանալ, թեժացնել կրքերը, լիցքաթափվել և գուցե նորովի բացահայտել իրար ու նորից սիրահարվել կամ, ինչպես ասում էր Սևակը, սիրել կրկին։
Նախապատրաստե՛ք թուղթ և գրիչ` խաղի հաշիվը պահելու և «Մեր մասին» հարցերի պատասխանները գրելու համար։
«Չին գա չունգ» արե՛ք, պարտվողը կսկսի խաղը :)
Պտուտակը պտտե՛ք, վերցրե՛ք համապատասխան քարտը և փորձե՛ք հնարավորինս անկեղծ ու իրատեսական պատասխաններ տալ հարցերին՝ բացելով ձեր սիրտը, կամ հնարավորինս համարձակ կատարել առաջադրանքը։
Խաղի տևողությունը կարող եք որոշել նախապես՝ ըստ միավորների, ժամանակի կամ քարտերի քանակի։
Օրինակ՝ խաղում եք մինչև 20 միավոր կամ 30 րոպե, կամ մինչև քարտերը վերջանան։
Քարտերը միմյանցից տարբերվում են գույնով, առաջադրանքով և միավորներով։ Այսպես՝
Կարմիր քարտեր «Բացի՛ր սիրտդ»՝ 1 միավոր
Անհրաժեշտ է հնարավորինս անկեղծ պատասխանել հարցերին։
Բորդո քարտեր «Մեր մասին»՝ 2 միավոր
Անհրաժեշտ է թղթի վրա զուգահեռ գրել միևնույն հարցի պատասխանը և միաժամանակ բացել. եթե համընկնի, երկու մասնակիցն էլ կստանան 2 միավոր։
Սև քարտեր «Համարձակվի՛ր»՝ 3 միավոր
Անհրաժեշտ է իրականացնել համապատասխան գործողությունը. եթե զուգընկերն ընդունի, որ ստացվել է, մասնակիցը կստանա 3 միավոր։
Խաղի վերջում շատ միավորներ հավաքած զուգընկերը առանց նայելու ընտրում է «Ժամադրություն» քարտերից մեկը և տալիս պարտվողին։
Համատեղ որոշմամբ կարող եք նաև խաղի սկզբում առանց նայելու վերցնել և կողքի դնել «Ժամադրություն» քարտը։ Կբացեք այն խաղի վերջում, երբ արդեն պարզ կլինի՝ ով է կազմակերպելու ձեր ռոմանտիկ ու անսպասելու ժամադրությունը։
Կարող եք նաև նախապես միասին ընտրել ժամադրությունը։
Փոխադարձ համաձայնությամբ հաղթողը կարող է նաև ցանկից դուրս իր նախընտրելի ժամադրությունն առաջարկել:
Հավասար միավորներ հավաքելու դեպքում ժամադրությունը կազմակերպում եք միասին։
Շարունակությունն արդեն ՁԵՐ անելիքն է :)
Մաղթում ենք այլ ժամանց՝ այլ տրամադրությամբ։