Ամբողջ տեսականին / Սեղանի խաղեր / «Հոպ-հոպ նապո». կատարյալ առաջին խաղ փոքրիկների համար
֏ 7900 ֏ 6900
Փոքրիկների հետ պետք է խաղալ ՇԱ՜Տ, ու որքան վաղ տարիքից, այնքան լավ: Իսկ եթե արդեն փնտրում եք նրա առաջին սեղանի խաղը, ուրեմն «Հոպ-հոպ նապո»-ն այն է, ինչ պետք է:
Խաղը բաղկացած է տարբեր թեմատիկ պատկերներով քարտերից (կենդանի, առարկա, սնունդ, գործողություն), որոնք տարանջատված են գույներով։ Մասնակիցները ժեստերով բացատրում են խաղաքարտերի պատկերները և առաջ գնում խաղատախտակի վանդակներով:
Խաղի առանձնահատկությունը՝
Բոլոր մասնակիցները ներգրավված են, անկախ նրանից՝ իրենց հերթն է, թե ոչ. մեկը բացատրում է, մյուսները՝ գուշակում:
Ինչպես է խաղը նպաստում երեխայի զարգացմանը
«Հոպ-հոպ նապո»-ն հաճույք է սկզբից մինչև վերջ․ հաճույք է սլաքը պտտելը, նապաստակին առաջ տանելը, ամբողջ մարմնով ծամածռություններ անելն ու միասին լիաթոք ծիծաղելը: Իսկ նապաստակի արագությունն ամենևին էլ էական չէ, կարևորը՝ երեխաների ակտիվությունն է։
Տուփի պարունակությունը`
Անունն ու կարգախոսը՝
ՀՈՊ-ՀՈՊ ՆԱՊՈ․ խաղում են ամենափոքրերը
Ինչպես խաղալ
Առանձնացրեք քարտերը ըստ գույների, տեղադրեք տուփի ներսում առկա համապատասխան փոսիկների մեջ՝ երեսնիվայր. այսպես հնարավոր կլինի զերծ մնալ խառնաշփոթից, հատկապես, երբ խաղի ընթացքում երեխաները ոգևորվում են:
Մասնակիցներից յուրաքանչյուրն ընտրում է իր նապաստակ-խաղաքարը և տեղադրում խաղատախտակի ՄԵԿՆԱՐԿ վանդակում:
Առաջինը խաղի իրավունքը տրվում է ամենաբոյով մասնակցին: Այնուհետև խաղը շարունակվում է ժամսլաքի ուղղությամբ:
Շրջանաձև պտուտակը բաժանված է հատվածների՝ գույներով ու թվերով։ Թիվը մատնանշում է, թե քանի քայլ պետք է առաջ տանել խաղաքարը, իսկ գույնը, թե որ գույնի քարտը պետք է վերցնել:
Մասնակիցը մատով պտտում է շրջանաձև պտուտակի սլաքը, կախված, թե ինչ թվի ու գույնի վրա է կանգնում սլաքը, նախ նշված թվով քայլ է անում խաղատախտակի վանդակներով, հետո վերցնում համապատասխան գույնի քարտ և առանց մյուսներին ցույց տալու, փորձում ժեստերով բացատրել քարտի վրայի պատկերը կամ գործողությունը: Մյուս մասնակիցները գուշակում են:
(Ամեափոքրերի դեպքում խաղավարը կարող է նայել քարտը և օգնել. համապատասխան հուշումը կնպաստի, որպեսզի երեխան սկսի տրամաբանել)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. մասնակիցներն իրենց խաղաքարերը առաջ են տանում վանդակներով, անկախ նրանից ինչքանով է հաջողվել կատարել քարտի առաջադրանքը: Խաղի հերթը տրվում է ժամսլաքի ուղղությամբ հաջորդ մասնակցին:
Նրանք, ովքեր արդեն եզրագծում են, շարունակում են մասնակցել խաղին և փորձում են կռահել մյուս մասնակիցների բացատրությունները:
Խաղը ավարտվում է, երբ բոլոր մասնակիցների նապաստակները հասնում են եզրագծին:
Ինչպես բացատրել. երեխաները կարող են ցույց տալ ձեռքերով, նկարագրել գործողությունը ժեստերով, կենդանիների դեպքում կարելի է նաև համապատասխան ձայներ արտաբերել, բայց ոչ խոսքեր: * կախված մասնակիցների տարիքից և ունակություններից՝ կարող եք փոփոխել կանոնները և հնարավորություն տալ երեխաներին բացատրել նաև խոսքերով:
Նշումներ խաղավարի համար
Սիրելի խաղավար/ծնող խնդրում ենք հաշվի առնել, որ այս խաղի նպատակը ամենևին էլ ճիշտ կանոններով շարժվելն ու մրցակցելը չէ, այլ երեխաների ներգրավվածությունն ու մասնակցությունը։ Խաղը միտված է նաև հերթափոխության և հաղորդակցման գաղափարների ընկալմանը: Ուստի տեղին կլինի մասնակիցներից յուրաքանչյուրին ազատություն տալ՝ իր տարիքին և ունակություններին համապատասխան:
Մեծահասակների ներգրավվածությունը խաղն առավել ցանկալի ու հետաքրքիր է դարձնում երեխաների համար… Ձեր հասակով մեկ նապաստակի նման թռվռալը անտարբեր չի թողնի ձեր փոքրիկին և կկրկնապատկի զվարճանքը:
Տուփը՝ 24սմ × 20սմ × 10սմ
Քաշը՝ 620գ․