Հետևեք մեզ

Ամբողջ տեսականին / Սեղանի խաղեր / Բժշկությունն ԱՅԼ ԿԵՐՊ (թեմատիկ հավելված)

Բժշկությունն ԱՅԼ ԿԵՐՊ (թեմատիկ հավելված)

֏ 3100

4+
17+
Ավելացնել զամբյուղ
 

ԻՆՉՆ ԻՆՉՈՑ Է

Խելահեղ մասնագիտական ժամանց՝ բժիշկների համար:

 

Բժշկությունն ԱՅԼ ԿԵՐՊ-ը ԱՅԼ ԿԵՐՊ հեղինակավոր խաղի թեմատիկ հավելվածն է՝ նախատեսված բժշկությունից, կենսաբանությունից, մարդու անատոմիայից և առողջապահությունից հասկացող ու հայերենին տիրապետող ալկերպասերների համար:



Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բառ բացատրել թիմակիցներին այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառերի թարգմանությունն այլ լեզուներով:

Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե։

 

Աննկարագրելի ուրախ ժամանցից բացի, խաղը հնարավորություն է տալիս ստուգել և նույնիսկ համալրել իրավական գիտելիքների պաշարը:



Որտե՞ղ խաղալ

Հավաքույթներին, տանը, ակումբում կամ ճամփորդելիս:

 

Ու՞մ հետ խաղալ

Բժշկությունից և առողջապահությունից հասկացող ընկերների, գործընկերների, համակուրսեցիների… 

 

Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4, առավելագույնը՝ անսահմանափակ։

Տես ավելին

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

Անվանումը՝ «Բժշկությունն Այլ կերպ» թեմատիկ հավելված

Կարգախոսը՝ խաղում ենք հայերեն


Տուփի պարունակությունը`

      120 քարտ

      խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ

 

«Այլ կերպ» խաղերի ստեղծման հիմքն ու շարժառիթը անբասիր հայերենի գործածության խթանումն էր:

Խաղի բովանդակությունն առանձնակի հոգածությամբ է մշակվել: Ընտրվել են Բժշկության, կենսաբանության, մարդու անատոմիայի մասնագիտությւնների հետ առնչվող և առհասարակ առողջապահության ոլորտում գործածվող բառեր ու արտահայտություններ:

Յուրաքանչյուր քարտի վրա գրված յոթ բառերը որոշակի օրինաչափություն ունեն. ընդգրկված են պարզ և բարդ գոյականներ, բայեր, բառակապակցություններ, հատուկ անուններ, տեղանուններ:



Ստեղծվել է 2020 թվականի ապրիլին:

Արտադրված է Հայաստանում

Արտադրող՝ ԱՅԼԿԵՐՊ ՍՊԸ

Տես ավելին

ԻՆՉՊԵՍ ԽԱՂԱԼ / ԿԱՆՈՆՆԵՐ

Բաժանվում ենք թիմերի, չինգաչունգով կամ ոտք գցելով որոշում՝ ով է սկսում խաղը: Թիմից մեկը քաշում է քարտը և փորձում իր թիմակիցներին բացատրել քարտի վրա գրված բառերը՝ այլ կերպ: Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազի ժամացույցի միջոցով: Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է: 

Եթե քարտի բոլոր 7 բառերը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի հաջորդ քարտը վերցնել:

 

Բառերը կարող են բացատրվել տարբեր եղանակներով, օրինակ՝ օգտագործելով հոմանիշներ, հականիշներ, նկարագրել իրավիճակ և այլն:

 

Քանի դեռ թիմակիցները փորձում են գուշակել, բացատրողը պետք է ընթացքում շարունակի նորանոր հուշումներ տալ՝ պահպանելով խաղի կանոնները:

 

Բացատրելիս քարտի վրա գրված բառերի հերթականությունը պահպանելը պարտադիր չէ:

Հակառակորդ թիմից որևէ մեկը պետք է հետևի, որպեսզի բացատրողը պահպանի բոլոր կանոնները: Խախտելու դեպքում (օրինակ՝ բառարմատն օգտագործելիս կամ թարգմանությունը նշելիս) թիմը կորցնում է մեկ միավոր

Հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր:

Տես ավելին

Տուփը՝ 12սմ x 8․5սմ x 2․5սմ

Քաշը՝ 150գ

Ձեզ կհետաքրքրի նաև

Առաջինը տեղեկացիր զեղչերի մասին