Ամբողջ տեսականին / Սեղանի խաղեր / «Թիվ Թվոց» մաթեմատիկական խաղ՝ բոլորի համար
֏ 3500
ԹԻՎ ԹՎՈՑ-ը մաթեմատիկական խաղ է երեխաների ու մեծերի համար:
Բարձրագույն մաթեմատիկայի իմացություն պարտադիր չէ, բավական է ճանաչել 1-ից 9 թվերը և կարողանալ մտովի գումարել:
Մասնակիցները հերթով շրջում են քարտերը՝ բացելով թվերը: Զուգահեռ, պետք է մյուսներից արագ 2 և ավելի քարտերի վրա գրված թվերի գումարով ստանալ այսպես կոչված ՀԱՂԹՈՂ թիվը, որը որոշվում է խաղի հատուկ զառի միջոցով՝ յուրաքանչյուր խաղի սկզբում:
Քարտերը շրջելիս կարող են նաև Թիվթվոց մոնստրիկներ բացվել. եթե մասնակցի բացած մոնստրիկը ժպտում է՝ նա լրացուցիչ 1 միավոր է ստանում, իսկ եթե զայրացած է՝ խաղասեղանին բացված բոլոր քարտերը պետք է նորից փակել:
Մասնակիցների նվազագույն թիվը՝ 2, առավելագույնը՝ 5:
Լավ արդյունքի գրավականն են՝ ուշադրությունն և արագությունը:
ԹԻՎ ԹՎՈՑ-ն ուղեղի վարժանք է ու զվարճալի ժամանց մեկ տուփում, և էական չէ՝ քանի տարեկան եք:
Անունն ու կարգախոսը՝
«ԹԻՎ ԹՎՈՑ». խաղ՝ բոլորի համար:
Տուփի պարունակությունը`
Դատարկում ենք տուփի բոլոր քարտերը հարթ մակերեսով որևէ տեղ (խաղասեղան) և շրջում բոլոր քարտերը՝ թվերով կողմը դեպի ներքև:
Խաղի զառը հանձնում ենք ամենափոքր մասնակցին: Վերջինս նետում է այն, և թիվը, որը ցույց կտա զառը, համարվում է այդ խաղի ՀԱՂԹՈՂ թիվը: Այսինքն՝ միավոր է ստանում այն մասնակիցը, ում առաջինն է հաջողվում 2 և ավելի քարտերի թվերը մտովի իրար գումարելով ստանալ զառի թիվը:
Օրինակ՝ եթե զառը ցույց է տալիս 17, գումարելիները կարող են լինել 9+8, կամ՝ 5+5+7 և այլն:
Մասնակիցները հերթով շրջում են մեկական քարտ՝ բացելով թվերը: Սկսում ենք ամենափոքր մասնակցից և շարժվում ժամսլաքի ուղղությամբ: Բացելուն զուգահեռ փորձում ենք 2 և ավելի քարտերի վրա գրված թվերի գումարով ստանալ այն թիվը, որը ցույց է տալիս զառը:
Ում հաջողվում է բացված քարտերի թվանշաններով առաջինը ստանալ զառով կանխորոշված թիվը, բացականչում է այն։ Այդ պահից սկսած մյուս մասնակիցները սպասում են, մինչև բացականչողը մատնանշի այն գումարելիները, որոնցով ստացել է ՀԱՂԹՈՂ թիվը։ Մատնանշելուց հետո վերցնում է այդ քարտերը և որպես մեկ կույտ դնում է իր մոտ։ Յուրաքանչյուր այդպիսի կույտ 1 միավոր է: Եթե բացականչողը չի կարողանում մատնանշել գումարելիները, ապա կորցնում է 1 միավոր, այսինքն՝ 1 կույտ, և այդ քարտերը հեռացվում են խաղից: Եթե դեռ կույտ չունի, ապա իր առաջին իսկ վաստակած կույտը հեռացնում է խաղից, և միավոր չի գրանցվում:
Եթե մի քանի մասնակից միաժամանակ են բարձրաձայնում ՀԱՂԹՈՂ թիվը, միավոր է ստանում այն մասնակիցը, որն առաջինն է կարողանում մատնանշել իր գումարելիներն ու ճիշտ գումարը. օրինակ՝ 4+6+7=17: Եթե մի քանի մասնակցի միաժամանակ է հաջողվում դա անել, տվյալ քարտերը հեռացվում ենէ խաղից, և ոչ մեկը միավոր չի ստանում:
Խաղն ավարտվում է, երբ բոլոր քարտերը բացվում են, և այլևս զառով կանխորոշված ՀԱՂԹՈՂ թիվ հնարավոր չէ ստանալ:
Հաղթում է ամենաշատ ՀԱՂԹՈՂ կույտեր հավաքած մասնակիցը:
Օգտակար մանրամասներ
Անկախ այն բանից, թե ով է ՀԱՂԹՈՂ թիվ ստացել և կույտն իրեն վերցրել, քարտերը բացելու հերթականությունը չենք խախտում:
Լրացուցիչ 1 միավոր պարգևող օժանդակ քարտը համարժեք է 1 կույտի. այդ քարտը բացողն այն վենցնում է և դնում իր կույտերի կողքին: Սեղանին բացված քարտերը կրկին փակել նշանակող օժանդակ քարտը բացելու դեպքում այդ քարտը մի կողմ է դրվում:
Խաղի կանոնները մեկնաբանող թերթիկը՝ այստեղ (pdf):
Տուփը՝ 12,5սմ x 12,5սմ x 5սմ
Քաշը՝ 80գ