Ամբողջ տեսականին / Սեղանի խաղեր / «Այլ կերպ TV» սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ
֏ 6900
+ Անվճար առաքում Հայաստանի տարածքում
Առաջին փուլ
Խաղում ենք «Այլ կերպ»
Մասնակիցներին տրվում են քարտեր, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված է 7 բառ։
Մեկ րոպեում պետք է թիմակցին բացատրել այդ բառերը այլ կերպ` չօգտագործելով բառարմատ կամ թարգմանություն*։
Բացատրելիս քարտի վրա գրված բառերի հերթականությունը պահպանելը պարտադիր չէ:
Եթե քարտի բոլոր 7 բառերը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի վերցնելու հաջորդ քարտը:
Յուրաքանչյուր մասնակից բացատրում է երկու անգամ։
Խաղում ենք երկու շրջան։
Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է:
Երկրորդ փուլ
Խաղում ենք «Մեկ բառով»
Փուլի սկզբում յուրաքանչյուր մասնակցի առջև դրվում է «Մեկ բառով» մեկ քարտ փակ վիճակում։Առաջադրանքն է՝ թիմակցին մեկ բառով հուշել քարտի վրա գրված բառը։
Յուրաքանչյուր թիմից մեկ մասնակից խաղարկում է քարտերից մեկը։
Սկսում է նախորդ փուլում նվազագույն միավոր հավաքած թիմը։
Եթե հաջողվում է, թիմը ստանում է 5 միավոր։
Եթե չի հաջողվում, խաղի իրավունքն անցնում է հակառակորդ թիմի մասնակցին։ Վերջինս կարող է ավելացնել ևս մեկ հուշող բառ, որպեսզի իր թիմակիցը կարողանա գուշակել։ Եթե հաջողվում է, նրանց թիմը ստանում է 4 միավոր, եթե ոչ, խաղի իրավունքը կրկին անցնում է մյուս թիմին։ Այսպես` 4 անգամ։ Եվ ամեն անգամ միավորների քանակը նվազում է։
Այսինքն՝ քարտը խաղարկող երկու հակառակորդ մասնակիցներից յուրաքանչյուրը երկու անգամ է հուշման իրավունք ստանում։
Այնուհետև մյուս երկու հակառակորդ մասնակիցներն են խաղարկում իրենց առջև դրված քարտը։
Երրորդ փուլ
Խաղում ենք «Զիլ զառ» խաղի «Զիլ» քարտերով։
Այս փուլում քարտերը բաժանված են ըստ թեմաների`
Ստեղծագործություններ
Անուններ և կերպարներ
Աշխարհի շուրջը
Հայաստան ասելիս...
Փուլը սկսելու իրավունքը տրվում է այդ պահի դրությամբ ամենաքիչ միավորներն ունեցող թիմին։
Մասնակիցը վերցնում է «Զիլ» քարտ, բարձրաձայն կարդում թեման, որիցհետո ժամացույցը պտտվում է, և նա սկսում է բացատրել։
Յուրաքանչյուր քարտի վրա 4 բառ է։
Մասնակիցը պետք է 1 րոպեում իր թիմակիցներին բացատրի համապատասխան բառերը` չօգտագործելով բառարմատ կամ թարգմանություն*։
Եթե հաջողվում է մեկ րոպեում քարտի բոլոր 4 բառերը բացատրել, և դեռ ժամանակ է մնում, իրավունք ունի վերցնելու հաջորդ քարտը։
Յուրաքանչյուր մասնակից բացատրում է երկու անգամ։
Խաղում են երկու շրջան։
Յուրաքանչյուր գուշակած բառը մեկ միավոր է։
Եզրափակիչ փուլ
Խաղում ենք «Խոսքի մեջ»
Այս փուլում յուրաքանչյուր թիմից խաղում է մեկ մասնակից, որին ընտրում է թիմը՝ հարցերին պատասխանելու համար
Այնուհետև մեկ այլ մասնակից վերցնում է «ոսքի մեջ» քարտ և բարձր ու հստակ կարդում հարցերը։
Յուրաքանչյուր քարտի վրա 5 հարց է որոշակի նախապայմանով։
Պատասխանողների առաջադրանքն է՝ հնարավորինս արագ մտածել և առաջինը ասել պատասխանը։
Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը 2 միավոր է։
Հաղթում է այն թիմը, որը բոլոր երեք փուլերի և եզրափակչի ընթացքում ամենաշատ միավորներն է հավաքել։
Տուփը՝ 22սմ x 15սմ x 7սմ
Քաշը՝ 640գ