Հետևեք մեզ

Ամբողջ տեսականին / Սեղանի խաղեր / «Խոսքի մեջ». ինտելեկտուալ ժամանցային խաղ

«Խոսքի մեջ». ինտելեկտուալ ժամանցային խաղ

֏ 4900
+ Անվճար առաքում Հայաստանի տարածքում

2+
16+
Ավելացնել զամբյուղ
 

ԻՆՉՆ ԻՆՉՈՑ Է

Քարտերը հայտնվում են սեղանին և վայրկյանների ընթացքում սկսում ես վերհիշել հայերենի ամբողջ բառապաշարդ և մտովի այբուբենի տառերն անդադար աջ ու ձախ տանել։ Պատասխանը լեզվիդ ծայրին է․․․ շտապի՛ր առաջինը բարձրաձայնել և հաղթե՛լ:

Եվ այսպես․ 

Քայլ 1

Կարդում ենք կապույտ կողմում գրված հարցը

Քայլ 2

Կարդում ենք կանաչ կողմում գրված պահանջը

Քայլ 3

Արագ մտածում ենք և փորձում առաջինը բարձրաձայնել բառը

Մնացածը հաճույքի ու զվարճանքի մասն է:

 

Տես ավելին

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

Տուփի մեջ

  • 90 երկկողմանի քարտ
  • Կանոնների թերթիկ

Տարիքը՝ 16+

Մասնակիցների թիվը՝ 2+

Տես ավելին

ԻՆՉՊԵՍ ԽԱՂԱԼ / ԿԱՆՈՆՆԵՐ

Կարելի է խաղալ բոլոր 90 քարտերով կամ դրանց մի մասով (20, 30, 40…)` կախված մասնակիցների թվից և խաղին հատկացվող ժամանակից։

Քարտերը լավ խառնում ենք՝ պահպանելով ուղղությունը։

Քարտերի կույտը դնում ենք սեղանին` կապույտ կողմը վերև։ Շրջում ենք ամենավերևի քարտը և դնում կույտի կողքին` կանաչ կողմը վերև։

Կարդում ենք կապույտ կողմում գրված հարցը, այնուհետև՝ կանաչ կողմում գրված պահանջը և փորձում ենք հնարավորինս արագ մտածել ու գտնել համապատասխան բառը։ Բառը պետք է լինի հայերեն։

Բոլոր մասնակիցները խաղում են միաժամանակ․ նա, ով առաջինն է բարձրաձայնում ճիշտ բառը*, վերցնում է կանաչ կողմով դրված քարտը և ստանում 1 միավոր։

Խաղը շարունակելու համար մասնակիցներից մեկը նորից շրջում է կապույտ կողմով դրված քարտը և դնում սեղանին՝ կույտի կողքին՝ կանաչ կողմը վերև․․․ Պայքարը շարունակվում է նույն սկզբունքով, մինչև սեղանին մնա վերջին կապույտ քարտը։

Եթե պատասխանը ոչ բոլորի համար է ընդունելի, մասնակիցները կարող են քննարկել և քվեարկությամբ որոշել՝ ընդունել այն, թե ոչ։

 

*Եթե մասնակիցներից մի քանիսը միաժամանակ են պատասխանում, դիմում են հին ու բարի «չինգաչունգին»։

*Եթե մասնակիցներից ոչ մեկը պատասխան չի գտնում, և բոլորը համաձայն են, որ համապատասխան բառ չկա, անցնում են առաջ. կանաչ կողմով դրված քարտը վերցնում են, շրջում կապույտ կողմը դեպի վերև և դնում կապույտ կողմով քարտերի կույտի ամենաներքևում։

Հաղթում է ամենաշատ քարտերը/միավորները ունեցողը։

Յուրաքանչյուր խաղից առաջ անհրաժեշտ է քարտերը լավ խառնել, որպեսզի ամեն անգամ նոր հարց ու պայման համադրվեն։


Մաղթում ենք հաճելի ժամանց։

Տես ավելին

Տուփի չափսերը՝ 27սմ X 18,5սմ X 3,5սմ

Խաղաքարտերի չափսը՝ 12սմ X 8սմ

Ձեզ կհետաքրքրի նաև

Առաջինը տեղեկացիր զեղչերի մասին