Ամբողջ տեսականին / Սեղանի խաղեր / «Մի շնչով» սեղանի ինտելեկտուալ խաղ
֏ 8700
֏ 7700
+ Անվճար առաքում Հայաստանի տարածքում
ՄԻ ՇՆՉՈՎ խաղը նախատեսված է ինտելեկտուալ մենամարտ գերադասողների համար:
ՎԵՐԱԹՈՂԱՐԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ / 2022
Նոր՝ թարմացված հարցաշար, ավելի մեծ խաղատախտակ, ավելի շատ քայլեր ու խաղի հաճույքը է՛լ ավելի երկարաձգելու հնարավորություն։
Խաղաքարտերի վրա գրված են հարցեր՝ ամենատարբեր ոլորտների ու թեմաների վերաբերյալ: Մասնակիցն ունի ընդամենը 7 վայրկյան՝ յուրաքանչյուր հարցին 3 պատասխան տալու համար: Խաղում առկա են հետաքրքիր մանրուքներ, ինչպիսին են համատեղ քայլի հնարավորությունն ու հատուկ քարտերը, որոնց վրա գրված հարցերը ստիպելու են մասնակցին անկեղծանալ՝ հանուն հաղթանակի:
Մասնակիցների նվազագույն թիվը՝ 2, առավելագույնը՝ 7:
Պահանջվում են ընդհանուր զարգացածություն, Հայաստանի ու հայկականի իմացություն, հումոր, հնարամտություն, սուր միտք, արագություն:
Բացի ավանդական գիտական բնագավառներից (ճշգրիտ գիտություններ, պատմություն, աշխարհագրություն, մշակույթ և այլն) խաղում ընդգրկված են նաև առօրյա իրականության հետ առնչվող հարցեր և որոշակի ասոցիացիաներ:
Տուփի պարունակությունը`
Խաղն սկսելուց առաջ մասնակիցներին տրվում է մեկական «համատեղ քայլ» քարտ և խաղաքար: Մասնակիցներն իրենց խաղաքարերը տեղադրում են խաղատախտակի մեկնարկային վանդակում։
Խաղը սկսելու իրավունքը տրվում է ամենակարճահասակ մասնակցին :) Նա վերցնում է ընդհանուր բնույթի հարցերի քարտերից մեկը և բարձր ու հստակ կարդում հարցը իրենից ձախ նստած մասնակցի համար: Հարցը կարդալուց անմիջապես հետո պետք է միացնել վայկյանաչափ. այդ պահից սկսած՝ մասնակիցն ունի ընդամենը 7 վայրկյան՝ հարցին պատասխանելու համար: Եթե հասցնում է թվարկել երեք պատասխան, ապա մեկ քայլ առաջ է շարժվում խաղատախտակի վանդակներով:
Եթե մասնակիցը չի հասցնում 7 վայրկյանում թվարկել 3 պատասխան, խաղի հերթն անմիջապես անցնում է հաջորդ մասնակցին և այդպես շարունակ (խաղում ենք ժամացույցի սլաքի ուղղությամբ):
Ամեն անգամ հարցին երեք ճիշտ պատասխան տալով՝ մասնակիցը մեկ վանդակ առաջ է շարժում իր խաղաքարը:
Հաղթում է այն մասնակիցը, ում խաղաքարն առաջինն է հաղթահարում «Մի շնչով» քարտեզի բոլոր վանդակները և հասնում վերջնագծին:
Օրինակ՝ հնչում է հետևյալ հարցը. «Թվարկի'ր երեք բանջարեղեն»:
Առաջին մասնակիցն ասում է՝ «կաղամբ, սմբուկ…», բայց ժամանակը սպառվում է, և չի կարողանում մտաբերել երրորդը: Առանց հարցը կրկնելու, հնարավորինս արագ, վայրկյանաչափը պետք է նորից միացնել 7 վայրկյանով, և այժմ արդեն հաջորդ մասնակիցը պետք է երեք պատասխան թվարկի միևնույն հարցին, բայց նրա պատասխաններում չպետք է լինի նախորդ մասնակցի թվարկածներից և ոչ մեկը: Մեր օրինակում հաջորդ խաղացողն այլևս չի կարող կրկնել կաղամբ և սմբուկ բառերը: Նա պետք է երեք այլ բանջարեղեն մտաբերի, եթե հաջողվում է, ապա նա է մեկ քայլ առաջ շարժվում: Եթե ոչ, օրինակ՝ ասում է. «լոլիկ, գազար...» և կրկին չի հասցնում երրորդ պատասխան մտաբերել, վայրկյանաչափը նորից պետք է միացնել (հնարավորինս արագ) և պատասխանելու իրավունք է տրվում հաջորդ մասնակցին, որն այլևս չի կարող ասել կաղամբ, սմբուկ, լոլիկ, գազար բառերը...
Եվ այդպես շարունակ, քանի դեռ մասնակիցներից մեկը մի շնչով չի տվել երեք պատասխան 7 վայրկյանում ☺
Հարցը խաղարկվում է մինչև շրջանի փակվելը, այսինքն՝ հարցին պատասխանելու փորձ է անում հարցը կարդացողը ևս:
Եթե շրջանը փակվում է, և ոչ ոք, այդպես էլ, չի կարողանում երեք պատասխան տալ, ապա առաջին պատասխանողն իրավունք է ստանում մեկ քայլ առաջ շարժել իր խաղաքարը:
Հաջորդ շրջանը սկսում է նախորդ հարցը կարդացողից դեպի ձախ նստած մասնակիցը, որը նոր հարց է կարդում իրենից ձախ նստած մասնակցի համար (մասնակիցները հարցերը կարդում են հերթով՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ, անկախ այն բանից, թե նախորդ հարցի ժամանակ ում խաղաքարն է առաջ շարժվել):
«Համատեղ քայլ».
փոխանցիր նրան, ով, կարծում ես, կօգնի քեզ☺
«Համատեղ քայլ» քարտը մասնակցին հնարավորություն է տալիս խաղի ընթացքում դիմել խաղընկերներից որևէ մեկին՝ իրեն ուղղված հարցին համատեղ ուժերով երեք պատասխան տալու համար: Քարտը կարելի է փոխանցել միայն հարցը հնչեցնելուց հետո՝ ժամացույցը շրջելուն զուգահեռ: Հաջողության դեպքում երկուսն էլ իրենց խաղաքարը մեկ քայլ առաջ են շարժում: Ողջ խաղի ընթացքում յուրաքանչյուր մասնակից կարող է միայն մեկ անգամ օգտագործել այդ քարտը և միայն, այն դեպքում, երբ նա առաջինը պետք է պատասխանի նոր հարցին: Քարտը վավեր չէ կարմիր վանդակի համար:
Կարմիր վանդակ.
պահանջվում է մերկ ճշմարտություն ☺
Խաղատախտակի կարմիր վանդակի վրա հայտնվելիս մասնակիցները պատասխանում են կարմիր քարտերի հարցերին: Դրանք առավել անձնական բնույթի են, փոքր ինչ կաշկանդող, և հնարավորություն են տալիս հենց խաղի ընթացքում բացահայտել խաղընկերներին:
Եվ այսպես, եթե մասնակիցը հայտնվել է կարմիր վանդակում, անկախ խաղի ընթացքից, նա պետք է այդ պահին պատասխանի կարմիր քարտի հարցին: Նրա համար հարցը կարդում է նախորդ քայլի հարցը կարդացած մասնակիցը:
Երեք պատասխան տալու դեպքում, նա անցնում է հաջորդ վանդակ: Եթե չի տալիս երեք պատասխան, հարցը հաջորդ մասնակցին չի փոխանցվում, իսկ տվյալ մասնակիցը մնում է նույն տեղում և զրկվում է պատասխանելու հաջորդ հնարավորությունից (մեկ շրջան խաղից դուրս վիճակում է լինում): Խաղ է վերադառնում հաջորդ շրջանից և արդեն պատասխանում ընդհանուր բնույթի հարցերին:
Տուփը՝ 30սմ x 16սմ x 7սմ
Քաշը՝ 985գ