Հետևեք մեզ

Ամբողջ տեսականին / Սեղանի խաղեր / «Զիլ զառ» սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ

«Զիլ զառ» սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ

֏ 6500

4+
9-99
Ավելացնել զամբյուղ
 

ԻՆՉՆ ԻՆՉՈՑ Է

ԶԻԼ ԶԱՌ-ը սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ է՝ բազմազանություն նախընտրողների համար:

Անհրաժեշտ է գցել զառը, մեկ րոպեում կատարել առաջադրանքը և միավորներ հավաքել:

Խաղն ընդգրկում է 5 տարբեր առաջադրանք՝ տարբեր միավորներով:

 

Կարդալ հակառակ գրված բառը

Ցույց տալ ժեստերով Պատասխանել` այո կամ ոչ

Նկարել

Բացատրել «Զիլ քարտի» բոլոր բառերը

Կամ՝ ինքնակամ ընտրել առաջադրանքը

 

Թե քարտի որ բառը կամ բառակապակցությունը ինչպես պետք է ներկայացնել՝ ցույց է տալիս ԶԱՌԸ:

Յուրաքանչյուր մասնակցին տրվում է մեկ րոպե ժամանակ. եթե զառը գցում է և հաջողությամբ կատարում առաջադրանքը, կարող է նորից զառը գցել և կատարել հաջորդ համապատասխան առաջադրանքը: Այդպես շարունակ, քանի դեռ 1 րոպեն չի սպառվել:

Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4:

Պահանջվում է քիչումիչ բազմատաղանդ լինել՝ մի քիչ նկարիչ, մի քիչ դերասան, մի քիչ լեզվաբան, մի քիչ քննիչ, մի քիչ էլ սոփեստ:

Զիլ խաղի նախադրյալներն են՝ հումորի զգացողությունը, վառ երևակայությունը, հնարամտությունը, սուր միտքն ու բազմակողմանի զարգացածությունը:

Մնացածը որոշում է Զառը և անձնական հաջողությունը ;)

Տես ավելին

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

Անունն ու կարգախոսը՝

«ԶԻԼ ԶԱՌ». խաղում ենք հայերեն:

Տուփի պարունակությունը`

  • 301 զիլ զառ քարտ,
  • 77 զիլ քարտ,
  • 1 զառ,
  • 1 ավազի ժամացույց,
  • Խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ:

Ստեղծվել է 2017 թվականի դեկտեմբերին:

Արտադրված է Հայաստանում:

Արտադրող՝ ԱՅԼԿԵՐՊ ՍՊԸ
Տես ավելին

ԻՆՉՊԵՍ ԽԱՂԱԼ / ԿԱՆՈՆՆԵՐ

Զիլ խաղը սկսվում է զառից. այն ցույց է տալիս, թե քարտի որ բառն ինչպես պետք է ներկայացնել:

Բաժանվում եք թիմերի: «ԱՅԼԿԵՐՊ»-ի ավանդական միջոցով՝ չինգաչունգով որոշվում է, թե որ թիմն է սկսում խաղը:

Թիմից մեկը գցում է զառը, վերցնում քարտը և փորձում կատարել զառով կանխորոշված առաջադրանքը: Առաջադրանքի համար տրվում է 1 րոպե ժամանակ. ավազի ժամացույցը պտտվում է զառը գցելուց անմիջապես հետո՝ մասնակցի կողմից քարտը վերցնելուն զուգահեռ:

Եթե առաջադրանը հաջողությամբ կատարել եք, բայց դեռ ժամանակ կա, անհրաժեշտ է նորից զառը գցել և կատարել հաջորդ համապատասխան առաջադրանքը: Այդպես շարունակ, քանի դեռ 1 րոպեն չի սպառվել:

Զառի և քարտի վրա առաջադրանքները նշված են համապատասխան պատկերներով:

5 առաջադրանքներից յուրաքանչյուրը որոշակի միավոր է տալիս:

կարդալ հակառակ գրված բառը /1 միավոր

 

 

 

 

ցույց տալ ժեստերով /2 միավոր
նկարել /4 միավոր

 

պատասխանել այո կամ ոչ /3 միավոր
Մասնակիցն է ընտրում առաջադրանքը /միավորը կախված է ընտրությունից
Բացատրել «Զիլ քարտ»-ի բոլոր բառերը: /4 միավոր

ԶԻԼ քարտերից յուրաքանչյուրի վրա 4 բառ է (բառակապակցություն կամ արտահայտություն) և միավոր վաստակելու համար անհրաժեշտ է գուշակել բոլոր 4-ը: Զիլ քարտերը նաև որոշակի թեմաներով են (անուններ և կերպարներ, խաղեր, առածներ և ասացվածքներ, ֆիլմ և մուլտֆիլմ, ստեղծագործություններ, աշխարհի շուրջ) և բացատրելուց առաջ թիմակիցներին պետք է նախ թեման ասել, որպեսզի գուշակելը հեշտ լինի:

 

 

Թեմաների են բաժանված նաև ԱՅՈ/ՈՉ առաջադրանքի բառերը, որը նույնպես պետք է նախապես ասել, որից  հետո թիմակիցները սկսում են հարցեր տալ:


 Թույլատրելի հուշումներ

  • Նկարելիս կամ ցույց տալիս կարող եք օգտագործել որոշակի հուշումներ:

Օրինակ՝ նախադասության շարահյուսական վերլուծության համար կիրառվող նշանները

Գոյական, բայ, ածական

  • Ցույց տալու դեպքում մատներով, իսկ նկարելու դեպքում ուղղահայաց գծիկներով կարող եք նշել քանի բառից է բաղկացած ճիշտ պատասխանը:
  • Երբ Զառի առաջադրանքն անհնարին է թվում, անցեք ակնարկների, գործի դրեք երևակայությունը, գումարեք մի քիչ  դերասանություն և ամեն ինչ կստացվի:

 

 Խաղի կանոնները մեկնաբանող թերթիկը՝ այստեղ (pdf):

Տես ավելին

Տուփը՝  22սմ x 15սմ x 7սմ

Քաշը՝ 640գ

Ձեզ կհետաքրքրի նաև

Առաջինը տեղեկացիր զեղչերի մասին