Ամբողջ տեսականին / Սեղանի խաղեր / «Այլկերպիկ» սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ
֏ 6500
«ԱՅԼԿԵՐՊԻԿ»-ը սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ է՝ երեխաների ու պատանիների համար:
Գունեղ, վառ ու նկարազարդ բովանդակությամբ այս խաղը բաղկացած է 200 երկկողմանի քարտերից՝ նկարներով և բառերով: Նկարներով կողմը նախատեսված է 4-8 տարեկան երեխաների համար, իսկ բառերով կողմը՝ 8-14:
Անհրաժեշտ է թիմակիցներին բացատրել քարտերի վրա պատկերված նկարները կամ բառերը այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր կամ թարգմանություններ և մատնացույց չանելով տվյալ իրը: Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազի ժամացույցի միջոցով:
ԱՅԼԿԵՐՊԻԿ-ը նաև ուսուցողական է. զարգացնում է երեխաների տրամաբանությունը, երևակայությունն ու մտքի ճկունությունը, հղկում է բանավոր խոսքն ու հաղորդակցման ունակությունները, խթանում հայերենի գործածությունը առօրյա ժամանցում:
Մասնակիցների թվի սահմանափակում չունի. կարող է զվարճալի դարձնել ցանկացած մանկական հավաքույթ և միաժամանակ ուսուցողական ժամանց ապահովել դպրոցներում՝ մի ամբողջ դասարանի համար:
Անունն ու կարգախոսը՝
«ԱՅԼԿԵՐՊԻԿ». խաղում ենք հայերեն:
Տուփի պարունակությունը`
200 երկկողմանի քարտ (400 նկար և 800 բառ),
1 ավազի ժամացույց,
խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ,
1 նոթատետր (հաշիվը գրանցելու համար):
ԱՅԼԿԵՐՊԻԿԸ ստեղծվել է, որպես ԱՅԼ ԿԵՐՊ խաղի մանկական տարբերակ:
Ուստի խաղի բառերն ու նկարները մշակվել են հաշվի առնելով երեխաների հոգեբանությունն ու նախասիրությունները: Արդյունքում՝ խաղի բովանդակությունը հետաքրքիր է, գրավիչ և միաժամանակ ուսուցողական երեխաների համար:
Երաշխավորված է ԿԳՆ Լեզվի պետական տեսչության կողմից:
ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից որակվել է որպես հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութ:
Ստեղծվել է 2016 թվականին:
Արտադրված է Հայաստանում:
Արտադրող՝ ԱՅԼԿԵՐՊ ՍՊԸ:
Բաժանվում ենք թիմերի, չինգաչունգով կամ ոտք գցելով որոշում՝ ով է սկսում խաղը: Թիմից մեկը քաշում է քարտը և փորձում թիմակիցներին բացատրել քարտերի վրա պատկերված նկարները կամ գրված բառերը այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր, թարգմանություններ կամ տվյալ իրը՝ մատնացույց չանելով:
Կարելի է բացատրել հոմանիշների, հականիշների, ասոցիացիաների միջոցով. փոքրիկներին թույլատրվում է որոշ լրացուցիցիչ հուշումներ օգտագործել՝ ժեստեր, դիմախաղ և ձայներ:
Օրինակ եթե «շուն» է, կարող է համապատասխան ձայն հանել, բայց եթե մոտակայքում շուն կա, չի՛ կարող մատնացույց անել:
Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազի ժամացույցի միջոցով:
Եթե քարտի բոլոր 2 պատկերը կամ 4 բառը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի հաջորդ քարտը վերցնել:
Յուրաքանչյուր գուշակած բառը կամ պատկերը 1 միավոր է:
Հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր:
Խաղի կանոնները մեկնաբանող թերթիկը՝ այստեղ (pdf):