Ամբողջ տեսականին / Սեղանի խաղեր / Սպորտն ԱՅԼ ԿԵՐՊ (թեմատիկ հավելված)
֏ 3300
Սպորտն ԱՅԼ ԿԵՐՊ-ը ԱՅԼ ԿԵՐՊ հեղինակավոր խաղի թեմատիկ հավելվածն է՝ նախատեսված սպորտի վերաբերյալ համապարփակ գիտելիքներ ունեցող և հայերենին տիրապետող ալկերպասերների համար:
Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բառ բացատրել թիմակիցներին այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառերի թարգմանությունն այլ լեզուներով:
Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե:
Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4, առավելագույնը՝ անսահմանափակ:
Ինչու՞ խաղալ «Սպորտն ԱՅԼ ԿԵՐՊ»
Խելահեղ մասնագիտական ժամանց հայերենով. հպարտորեն կարող եք ի ցույց դնել ձեր գիտելիքեները աշխարհում հայտնի սպորաձևերի ու նշանավոր մարզիկների մասին և ոչ միայն:
Որտե՞ղ
Սպորտային ակումբմերում, տանը, հավաքույնթների, ճամփորդելիս և նույնիսկ աշպարհի առաջնությունների ընդմիջումներին:
Ու՞մ հետ
Մարզական թիմակիցների ու հակառակորդների, մոլի մարզասերների...
Նույնիսկ կազմակերպել մասնագիտական «ինտելեկտուալ պայքար» սպորտից հասկացող ծանոթ ու անծանոթ համարձակների հետ:
Անվանումը՝ «Սպորտն Այլ կերպ» թեմատիկ հավելված
Կարգախոսը՝ խաղում ենք հայերեն
Տուփի պարունակությունը`
«ՏոտոԳեյմինգ»-ի համար ստեղծված սպորտային թաղարկման լրամշակված թեմատիկ հավելված:
Անհրաժեշտ է բացատրել խաղաքարտի բառերը՝ չօգտագործելով նույնարմատ բառեր կամ այդ բառերի թարգմանությունն այլ լեզուներով։
Թիմի անադամներից մեկը քաշում է քարտը և իր թիմակիցներին բացատրում վերջինիս վրա գրված 7 բառերը։ Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազի ժամացույցով:
Եթե խաղաքարտի բոլոր 7 բառերը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի հաջորդ քարտը վերցնել։
Բառերը կարող են բացատրվել տարբեր եղանակներով, օրինակ՝ օգտագործելով հոմանիշներ, հականիշներ, նկարագրել իրավիճակ և այլն։
Չի թույլատրվում բացատրել բառերը տառ առ տառ կամ նշել տառերի քանակը բառում։
Բացատրելիս խաղաքարտի բառերի հերթականությունը պահպանելը պարտադիր չէ։
Թիմերը և դրանց անդամները խաղում են հերթականությամբ։
Հակառակորդ թիմից որևէ մեկը կարող է հետևել, որպեսզի բացատրողը պահպանի խաղի կանոնները։ Խախտելու դեպքում թիմը կորցնում է 1 միավոր։ Հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր։
….հաճելի սպորտային կրքեր :)
Տուփը՝
Քաշը՝